Պուտինը Էրդողանի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում ահաբեկիչների ներգրավվածության շուրջ

Պուտինը Էրդողանի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում ահաբեկիչների ներգրավվածության շուրջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել ԼՂ բախումներում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության աճող ծավալների մասին։

Պուտինը տեղեկացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ կապի, ճգնաժամի դեէսկալացիայի և շուտափույթ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Նշվում է, որ նախագահները քննարկել են նաև Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, այդ հակամարտությունների կարգավորումը։

Թուրքիան, Ադրբեջանից բացի, վարձկան ահաբեկիչների է տեղափոխում նաև Լիբիա, լարում իրավիճակը Սիրիայում։

Անկարայի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցելու համար Ադրբեջան են տեղափոխվում հազարավոր սիրիացի ահաբեկիչ-զինյալներ, ինչի մասին վկայում են ինչպես զինյալները, նրանց տեսանյութերը, այնպես էլ առանձին երկրների տվյալները, այդ թվում՝ ռուսական հետախուզությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---