Պուտինը Էրդողանի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում ահաբեկիչների ներգրավվածության շուրջ27 հոկտեմբերի 2020 - 23:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել ԼՂ բախումներում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության աճող ծավալների մասին։ Պուտինը տեղեկացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ կապի, ճգնաժամի դեէսկալացիայի և շուտափույթ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Նշվում է, որ նախագահները քննարկել են նաև Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, այդ հակամարտությունների կարգավորումը։ Թուրքիան, Ադրբեջանից բացի, վարձկան ահաբեկիչների է տեղափոխում նաև Լիբիա, լարում իրավիճակը Սիրիայում։ Անկարայի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցելու համար Ադրբեջան են տեղափոխվում հազարավոր սիրիացի ահաբեկիչ-զինյալներ, ինչի մասին վկայում են ինչպես զինյալները, նրանց տեսանյութերը, այնպես էլ առանձին երկրների տվյալները, այդ թվում՝ ռուսական հետախուզությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում Ըստ նրա, ԼՂ–ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար Շահրամանյանը՝ Le Figaro–ին․ Գիտեի՝ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց մարդկանց փրկելու միակ միջոցն էր Նա խնդրել է Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա բոլոր գերիների ազատ արձակման պահանջով Ապրիլի 5-ից տուգանքները 30%-ով նվազեցնելու համակարգը գործելու է Պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված ԱԳՆ. ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր կարող լինել Նա նշել է, որ բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը |