«Հայաստան» հիմնադրամին ամենաշատ գումարը փոխանցվել է ԱՄՆ-ից և ՀՀ-ից

«Հայաստան» հիմնադրամին ամենաշատ գումարը փոխանցվել է ԱՄՆ-ից և ՀՀ-ից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին $150,575,000 գումար կա, որը փոխանցվել է 73 երկրից։

Փոխանցումների 45.3%-ն արվել է ԱՄՆ-ից, 33.3%-ը` Հայաստանից, 10.7%-ը` Ռուսաստանից, 2.9%-ը` Ֆրանսիայից, 1%-ը` Գերմանիայից։

Հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանի փոխանցմամբ` գումար փոխանցվել է նաև Կանադայից, Նիդերլանդներից, Շվեցարիայից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից, Հունաստանից, Ավստրիայից, Բրազիլիայից, Շվեդիայից և այլ երկրներից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար կարիքների հաշար նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով)։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---