Չեխիայի հայերը 3-րդ բողոքի ակցիա են արել DANA հրետանի արտադրող ընկերության մոտ

Չեխիայի հայերը 3-րդ բողոքի ակցիա են արել DANA հրետանի արտադրող ընկերության մոտ

PanARMENIAN.Net - Չեխիայի հայ երիտասարդական միությունը 3-րդ բողոքի ակցիան է իրականացրել DANA հրետանային ինքնագնաց կայանքներ արտադրող «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց, գրում է Aysor.am-ը։

Արդբեջանն Արցախի դեմ ռազմական գործողություններում ակտիվորեն կիրառում է DANA հրետանային կայանքները։

«Մենք լուռ էինք, իսկ արյունոտ հագուստն ու փողերը խոսում էին մեր փոխարեն՝ «Հայկական արյունը ձեր ձեռքերին է», «Ո՞վ է պատասխանտվություն կրում Արբեջանում գտնվող DANA-ների համար» գրառումների ուղեկցությամբ։ Մենք միասին ենք այս պայքարում և չենք նահանջի», - ասել են ակիցայի մասնակիցները։

Չեխիայի հայկական համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին՝ կազմակերպելով ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ։ Ավելի վաղ Չեխիայի հայերը նաև ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել խորհրդարան։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---