ԱՀԿ-ն բուժպարագաներ է փոխանցել ՀՀ-ին և Ադրբեջանին28 հոկտեմբերի 2020 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանին և Ադրբեջանին է փոխանցում բժշկական պարագաներ, վնասվածքների և վիրաբուժության համար: Այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ ճեպազրույցում՝ կրկին կոչ անելով հրադադար հաստատել ԼՂ հակամարտության գոտում: ԱՀԿ-ից հայտնել են, որ դրանք Երևան են հասել հոկտեմբերի 23-ին, իսկ Բաքվի համար նախատեսված պարագաների փոխոնցումը ներկայումս ընթացքի մեջ է, գրում է «Ամերիկայի ձայնը»։ Պարագաները պարունակում են վնասվածքների համար նախատեսված փաթեթներ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է դեղամիջոց և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են 100 վիրավորի բուժումն ապահովելու համար: Հայաստանի և Ադրբեջանի առողջապահության նախարարություններին տրամադրված փաթեթները օգտագործվում են հանրային առողջապահության ոլորտում վիրավորներին խնամելու համար: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |