Արցախի ՊՆ․ Ադրբեջանը ահաբեկչական խմբավորումների բազաներ է ստեղծում

Արցախի ՊՆ․ Ադրբեջանը ահաբեկչական խմբավորումների բազաներ է ստեղծում

PanARMENIAN.Net - Հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, այդ հատվածներում Արդբեջանի զինված ուժերը ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Ըստ ՊՆ-ի հայտարարության՝ տեղակայված ահաբեկչական բազաների գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։

Նշվում է, որ ահաբեկիչների բազաների մասին տվյալները ձեռք են բերվել թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով։

Թուրքիան ԼՂ հակամարտության գոտի Լիբիայից ու Սիրիայից ահաբեկիչների է բերել, որոնք կռվում են ադրբեջանական բանակի կազմում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---