Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Վալանսում հայերի վրա հարձակումը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Վալանսում հայերի վրա հարձակումը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտել է Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի արդյունքում կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։

«Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել»,-ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին։

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆրանսիայում Արցախի ճանաչմանն ուղղված ակցիայի ընթացքում թուրքերի մի խումբ դանակներով, մահակներով և մուրճերով հարձակվել է հայ ցուցարարների վրա։ Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա։ Ըստ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի՝ մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է:

Ֆրանսիայի հայերը երկու կողմից փակել էին դեպի Վալանս տանող A7 մայրուղին: Ակցիան խաղաղ էր։ Հայերը ոստիկաններին են փոխանցել հարձակումից հետո վերցրած մուրճը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---