Սամվել Կարապետյանը կվերակառուցի Ստեփանակերտի հրթիռակոծված ծննդատունը![]() 29 հոկտեմբերի 2020 - 10:19 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերութունների խմբի հիմնադիր, ՌԴ Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը կվերակառուցի Ստեփանակերտի հրթիռակոծված ծննդատունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ադրբեջանը հոկտեմբերի 28-ին ծանր հրթիռներով հարվածել է Ստեփանակերտի ծննդատանը։ Ըստ ԱՀ ԱԻՊԾ-ի՝ թշնամին հրետակոծել է մայրաքաղաքը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից: «Ուզում են վստահեցնել Արցախի բնակիչներին, որ մենք անպայման նոր ժամանակակից ծննդատուն կկառուցենք Ստեփանակերտում։ Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»,- ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |