Աշխարհի գավաթ. Հայ ըմբիշները, որ նախօրեին հաղթել էին ադրբեջանցիներին, զիջեցին ռուսներին

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեկան ըմբշամարտի հավաքականը տանուլ է տվել Ռուսաստանի հավաքականին Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ, որն անցնում էր ֆրանսիական Կլերմոն-Ֆերան քաղաքում փետրվարի 19-21-ը: Խմբի առաջին մենամարտում հայկական հավաքականը ջախջախեց հունգարացիներին 7:0 հաշվով: Երկրորդ փւոլում հայ ըմբիշները հանդիպեցին ադրբեջանցիների հետ եւ, տանուլ տալով ընդհանուր թիմային հաշվարկում 3:1 հաշվով, կարողացան բեկում մտցնել մենամարտի ընթացքի մեջ` հաղթելով մրցակիցներին հաջորդ երեք հանդիպումներում եւ թիմային հաղթանակ տանելով 4:3 հաշվով: Խմբային շրջանի երրորդ փուլում հայ ըմբիշները զիջեցին Ռուսաստանի հավաքականին 5:2 հաշվով, եւ արդյունքում կպայքարեն բրոնզե մեդալների համար Կուբայի հավաքականի հետ: Իսկ ՌԴ հավաքկանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցները կլինեն մրցաշարն հյուրընկալած ֆրանսիացիները:



Պարգեւատրման եւ մրցաշարի փակման արարողությունը տեղի կունենա այսօր եզրափակիչ մրցումներից անմիջապես հետո:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---