Ֆրեզնոյում 3 հայ է դանակահարվել Արցախի հարցով խաղաղ ցույցի ժամանակ

Ֆրեզնոյում 3 հայ է դանակահարվել Արցախի հարցով խաղաղ ցույցի ժամանակ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում Արցախի հարցով հայերի անկացրած խաղաղ ցույցի ընթացքում ակցիայի 3 մասնակից է դանակահարվել։ Հանցագործը փախել է դեպքի վայրից, ավելի ուշ բերման ենթարկվել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

KTLA հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրեզնոյի ոստիկանությունը, արձագանքելով ցույցի ժամանակ դանակահարության մասին ահազանգին, հայտնաբերել է երեք դանակահարվածի։

Ըստ ոստիկանության՝ բողոքի ցույցի կազմակերպիչները 4 մեքենայով փակել են ճանապարհը, խցանման մեջ մնացած վարորդներից մեկը դուրս է եկել մեքենայից, ըստ ականատեսների՝ մի քանի բառ փոխանակել, ապա հանել դանակը և թափահարելով սպառնացել ցուցարարներին։

Տուժածները 18-ից 26 տարեկան տղամարդիկ են․ մեկը ստացել է ձեռքի շրջանում կտրվածք, մյուսը՝ կրծքավանդակի, երրորդը՝ մատի։

Հանցագործը փախել է դեպքի վայրից, ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալին և ձերբակալել։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Հոկտեմբերի 28-ին թուրքերը մուրճերով, դանակներով և մահակներով Ֆրանսիայում հարձակվել էին խաղաղ ցույց անող հայերի վրա, 10 հայ վիրավորվել էր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---