Լիբանանահայերն այրել են Թուրքիայի դրոշն ու Էրդողանի և Ալիևի լուսանկարները

Լիբանանահայերն այրել են Թուրքիայի դրոշն ու Էրդողանի և Ալիևի լուսանկարները

PanARMENIAN.Net - Լիբանանի հայերը մայրաքաղաք Բեյրութում բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջև։ Ցուցարարները դատապարտել են Արցախի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան և պահանջել դադարեցնել Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա:

Հոկտեմբերի 26-ին ակցիայի մասնակիցներն ի նշան բողոքի այրել են Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի դրոշները, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարները, գրում է GalaTV-ն։

Ցուցարարները վանկարկել են «Էրդողանն ահաբեկիչ է»։ Ներկաները նաև ազգային-ազատագրական երգեր են կատարել:

Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարությամբ դատապարտել է Լիբանանում իրենց դեսպանատան առջև թուրքական դրոշի ու նախագահի լուսանկարն այրելու միջադեպը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---