Դեսպանություն․ Նիդերլանդներում հայերի նկատմամբ հնարավոր են ոտնձգություններ

Դեսպանություն․ Նիդերլանդներում հայերի նկատմամբ հնարավոր են ոտնձգություններ

PanARMENIAN.Net - Նիդերլանդներում ՀՀ դեսպանությանը հայտարարել է, որ տեղեկություններ է ստանում Նիդրելանդներում հայերի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների վերաբերյալ։

Ըստ այդմ, դիմել է այնտեղ բնակվող հայերին և խնդրել ցուցաբերել սառնասրտություն, չտրվել սադրանքների, որևիցե միջադեպի դեպքում անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը։

Աշխարհի տարբեր երկրներում թուրք-ադրբեջանական խմբերը սադրում են հայկական համայնքների ներկայացուցիչներին, սպառնում նրանց։ Ֆրանսիայի մի քանի քաղաքում թուրքերը հայերի որս էին հայտարարել, կա ավելի քան 10 վիրավոր։ Ամերիկյան Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ժամանակ երեք հայ է դանակահարվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---