Պուտին․ Պետք է անցնել բանակցությունների ՄԽ անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ![]() 29 հոկտեմբերի 2020 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախ պետք է Լեռնային Ղարաբաղում դադարեցնել մարտերը, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությամբ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, վերջ տալ մահերին, նստել բանակցությունների սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ձևավորված առաջարկների հիման վրա և Մինսկի խմբի մյուս անդամների մասնակցությամբ, որոնց շարքում կան շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան և եվրոպական այլ երկրներ, այս համատեղ աշխատանքի հիման վրա գտնել կոնսենսուս ու շահերի հավասարակշռություն։ Դա հնարավոր է անել»,- ասել է Պուտինը։ Բացի համանախագահներից, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն են նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ՀՀ-ն և Ադրբեջանը։ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են բանակցությունների պրոցեսին ներգրավվել նաև Թուրքիային, ինչին կտրականապես դեմ են թե Հայաստանը, թե Արցախը։ Photo. Ria Novosti ![]() ![]() «Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան Ըատ նրա, Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |