Հարությունյան․ Թշնամին Շուշիից առավելագույնը 5 կմ հեռավորությամբ է, պիտի կռվենք29 հոկտեմբերի 2020 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Թշնամին գտնվում է Շուշիից առավելագույնը 5 կմ հեռավորության վրա, նրա նպատակը քաղաքին տիրանալն է, իսկ մենք պետք է մասնակցենք Շուշիի պաշտպանությանը, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Թշնամու գերնպատակն է տիրանալ Շուշիին։ Ինչպես ասում են, ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին։ Եվ ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք և ոչ միայն լոկ խոսքերով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը»,- ասել է Արցախի նախագահը՝ հավելելով, որ պետք է կռվել ու պատժել թշնամուն՝ ժամ առաջ Արցախ հասնելով։ Նրա խոսքով՝ պետք է բեկում մտցնել ճակատում ու պատժել թշնամուն Շուշիի դարպասին։ «Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ամբողջ առաջնագծի երկայնքով, այլև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին»,- ֆեյսբուքյան իր էջում հավելել է ԱՀ նախագահը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում |