ՊՆ․ Հարավում բարելավում ունենք, Ավետարանոց ու Սղնախ գյուղերում դիվերսանտների դեմ մարտեր են

ՊՆ․ Հարավում բարելավում ունենք, Ավետարանոց ու Սղնախ գյուղերում դիվերսանտների դեմ մարտեր են

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ի դրությամբ ռազմաճակատի ամբողջ երկայնքով մարտեր են ընթացել, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ, հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, մարտերից հետո հայկական զինված ուժերը որոշակի բարելավումներ է իրականացրել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ Մարտունու, Ասկերանի ուղղությամբ ևս դիվերսանտների դեմ մարտական գործողություններ են եղել։ Օրվա ընթացքում դիվերսանտների դեմ մարտեր են ընթացել նաև Ավետարանոց ու Սղնախ գյուղերի տարածքում։

Անդրադառնալով Արցախի նախագահ հայտարարությանը, թե թշնամին Շուշիից 5 կմ է հեռու, Հովհաննիսյանը նշել է, որ Արայիկ Հարությունյանը, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, պատերազմի պայմաններում նման կոչեր միշտ կարող են լինել։

«Հակառակորդի հիմնական հարձակողական կարողություններ ունեցող խմբերի մեջքը կոտրված է, բայց դիվերսիոն խմբերը, փոքր խմբերը մանավանդ այսպիսի տարածքներում փորձելու են ինչ-որ բան անել։ Ուղղությունը որի մասին բարձրաձայնվել է, հասկանալի է, որ դեպի Շուշի գնացող գյուղերի պարագիծն է, մարտերն ամենուր, ամեն տեղ շարունակվում են»,- ասել է նա։

Հովհաննիսյանը հայտնել է, որ շարժեր ու կուտակումներ կան ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով, բայց իրավիճակը հանգիստ է այդ ուղղություններով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանությանը
Նա նշել է, որ ակնկալում էր զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ