Էրդողանը անվտանգ կապի համար հատուկ հեռախոս է տվել «Ալ-Կաիդայի» հովանավոր սաուդ բիզնեսմենին

Էրդողանը անվտանգ կապի համար հատուկ հեռախոս է տվել «Ալ-Կաիդայի» հովանավոր սաուդ բիզնեսմենին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապօրինաբար հատուկ կառավարության համար թողարկված հեռախոսը հանձնել է «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբի հովանավորին, որպեսզի նրանց խոսակցությունները չկարողանան գաղտնալսվել։

Էրդողանի շտաբի ղեկավար Հասան Դողանի և սաուդ բիզնեսմեն Յասին Ալ-Կադիի ներկայացուցիչ Օսամա Քոթբի գաղտնալսված զրույցից հայտնի է դառնում, որ քննարկել են՝ ինչպես հեռախոսային զանգի համար կարգավորումներ տալ պաշտպանված հեռախոսին։ Սաուդ բիզնեսմենը թե՛ ՄԱԿ-ի և թե՛ ԱՄՆ-ի համապատասխան ցանկերում ներառված է որպես «Ալ-Կաիդա» խմբավորման ֆինանսավորող։

Ըստ Nordic Monitor-ի լրագրողական հետաքննության՝ Դողանի և Քոթբի խոսակցությունը եղել է 2013 թվականի մարտի 18-ին սովորական հեռախոսագծով։ Դողանը Քոթբին փոխանցում է, որ իր ղեկավարը խնդրում է անվտանգ հեռախոսով իրեն զանգել և հարցնում` արդյոք իրեն սովորեցրել են` ինչպես զանգել դրանով։ Քոթբը հաստատում է, որ իրեն Էրդողանի մարդիկ սովորեցրել են՝ ինչպես օգտվել դրանից։

Այդ հեռախոսը Milcep-K2-ն է, որը սահմանափակ քանակով արտադրում է Թուրքիայի գիտական և տեխնիկական հետազոտությունների խորհուրդը: Այն բաշխվում է բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաներին, բաշխումը համակարգում է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT)։

Ալ-Կադին, նրա զարմիկը և Էրդողանի որդին 2013 թվականին հետապնդվում էին Ստամբուլի դատախազության կողմից մի կոռուպցիոն գործի շրջանակում: Նրանց ձերբակալման հրամանագրերը Էրդողանի հրամանով չեն կատարվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---