ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերություններում նեգատիվ զարգացում է արձանագրել30 հոկտեմբերի 2020 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության առաջնորդները ոչ պաշտոնական վիրտուալ գագաթնաժողովի ժամանակ արձանագրել են, որ Թուրքիայից ԵՄ նկատմամբ դրական ազդակներ չկան։ Նրանք կվերադառնան այս հարցին նաև դեկտեմբերին, ասել է Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հոկտեմբերին մենք քննարկել էինք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ՝ կապված Արևելյան Միջերկրականի հետ։ Մենք այն ժամանակ խոսեցինք երկու հնարավոր սցենարի մասին՝ պոզիտիվ և նեգատիվ։ Չարդարացավ մեր ցանկությունը՝ տեսնելու դրական առաջընթաց Թուրքիայի կողմից, ընդհակառակը՝ այն դիմեց սադրանքների և անընդունելի արտահայտությունների։ Մենք այս թեմային կվերադառնանք դեկտեմբերին»,-նշել է նա։ Կառույցի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին 2020-ի ձմռանը` միգրացիոն հերթական ճգնաժամի մեկնարկից հետո: Թուրքիան փետրվարին՝ Սիրիայի Իդլիբում իրավիճակի սրումից հետո հայտարարեց, որ այլևս ի վիճակի չէ զսպելու փախստականների հոսքը և բացեց իր սահմանները ԵՄ հետ: Միգրացիոն ճգնաժամը հիմնականում ազդել է Թուրքիայի հարևանների՝ Հունաստանի և Բուլղարիայի վրա: Այնուհետև հարաբերություններն ավելի սրվեցին Միջերկրական ծովի Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտինեերում Թուրքիայի հետազոտական աշխատաքների մեկնարկից հետո։ Հարաբերությունների վրա ազդեցին նաև մուսուլման ծայրահեղականի կողմից ֆրանսիացի ուսուցչի գլխատումից հետո, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչից հետո։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |