Բաբայան․ Շուշիի ուղղությամբ վտանգն այս պահին չեզոքացված է

Բաբայան․ Շուշիի ուղղությամբ վտանգն այս պահին չեզոքացված է

PanARMENIAN.Net - Շուշիի ուղղությամբ վտանգն այս պահի դրութամբ չեզոքացված է, բայց պետք է պատրաստ լինել դիմակայելու նոր գրոհների դեպքում։ Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ի երեկոյան իր տեսաուղերձում հայտարարել էր, որ թշնամին գտնվում է Շուշիից առավելագույնը 5 կմ հեռավորության վրա։ Նա ասել էր, որ պետք է բեկում մտցնել ճակատում ու պատժել թշնամուն Շուշիի դարպասին։

«Թշնամին մեծ խմբավորում էր կուտակել, զինտեխնիկա և հրթիռահրետանային համակարգեր, համազարկային համակարգեր և մեծ քանակությամբ զինվորականություն, որպեսզի կամաց-կամաց սկսի այդ գրոհը, բայց երեկ ոչնչացվեց այդ մեծ խմբավորումը: Գրեթե իսպառ ոչնչացվել է, մի քանի հարյուր դիակ ունեն այնտեղ»,-ասել է նա։

Բաբայանը նշել է, որ ոչնչացվել են նաև արդիական զինտեխնիկայի բազմաթիվ նմուշներ:

«Շուշին Արցախծի ապագան է, Հայաստանի ապագան է, մենք հաստատակամ ենք»,-հավելել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ըստ պետքարտուղարի՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, և այս բանակցությունների արդյունքը «չի կարող նախապես և միակողմանիորեն որոշված լինել»
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ
Նա նշել է նաև, որ բան չունի ավելացնելու Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանը
Գլխատված անձի անունը հայտնի է, նրա ազգանունը ճշտվում է