Ժնևում հանդիպում են ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Ժնևում հանդիպում են ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Ժնևում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ադբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ, այն անցնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ,հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հոկտեմբերի 29-ին ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ Մնացականյանը Ժնևում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հավելելով, որ ՀՀ-ի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն հոկտեմբերի 10-ին ձեռք բերած պայմանավորվածությունների։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---