ԱՄՆ-ն առաջարկում է ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել

ԱՄՆ-ն առաջարկում է ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել

PanARMENIAN.Net - Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել, այս մասին նա հայատարարել է Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, թե իրենց կարծիքով երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը։

Օ՛Բրայենը հայտնել է նաև, որ իրենք աշխատում են սկանդինավյան կառավարությունների հետ` ձևավորելու համար խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում` հրադադարի ռեժիմը պահպանելու համար։

Ըստ նրա` հակամարտության գոտում տեղակայվող ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից:

Ռոբերտ Օ՛Բրայենի խոսքով՝ Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կողմ է հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը, բայց խնդիրն այն է, որ դա պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---