Ադրբեջանը նոր լոբբիստական ընկերություններ է վարձել ԱՄՆ-ում30 հոկտեմբերի 2020 - 23:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Միացյալ Նահագներում լրատվամիջոցներում իր շահերի լոբբինգով զբաղվող նոր ընկերություն է վարձել, որի պայմանագիր գործում է հոկտեմբերի 19-ից, կնքված է 3 ամսով: Վաշինգտոնյան Portland PR ընկերությունն աշխատում է Բաքվի Investment Corporation ընկերության համար, ամսական $30,000-ով՝ ադրբեջանաամերիկյան հարաբերությունների և արտաքին քաղաքականության հարցերով հաղորդակցության ծառայությունների ոլորտում։ Ըստ Foreign Lobbing հարթակի՝ Portland PR-ը դուստր ընկերությունն է լոնդոնյան Portland Communications-ի, որի հիմնադիրն ու ներկայիս ղեկավարը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի նախկին խորհրդականներն են։ Portland-ը Սեյդով Թուրալ Օղլուն պատկանող ադրբեջանական Investment Corporation-ի վարձած երկրորդ ընկերությունն է, այն ավելի վաղ՝ կրկին հոկտեմբերին, վարձել էր նաև S-3 Group PR ընկերությանը՝ կրկին 3 ամսով՝ ամսական $25,000-ով։ Ավելի վաղ ԱՄՆ-ում հայկական համայնքն արշավ էր սկսել՝ թիրախավորելով Բաքվի համար աշխատող լոբբիստական և PR ընկերություններին, որպեսզի նրանք հրաժարվեն Ադրբեջանի «արյունոտ փողերից»։ Արդյունքում ամերիկյան The Livingston Group լոբբիստական և DLA Piper իրավաբանական ընկերությունները խզել են կապերն Ադրբեջանի հետ։ Բացի այդ, Mercury Public Affairs-ը իր հերթին խզել էր պայմանագիրը Թուրքիայի կառավարության հետ, որի հետ երկար տարիների աշխատանքի փորձ ունի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |