Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերքով այրում է Արցախի անտառները30 հոկտեմբերի 2020 - 23:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերը ֆոսֆորային զինամթերքով կրակում է Արցախի անտառների վրա և հրդեհում դրանք։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում են անտառների վրա թափվող զինամթերքից կադրեր։ Թվիթերյան օգտատերեից մեկն արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որում երևում է, որ հրդեհներ կան Մատաղիսի շրջանում, Շուշիի և Կարմիր Շուկայի միջակայքում։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ուսումնասիրվում է հակառակորդի կողմից ֆոսֆորային արկերի կիրառումը, այդ լուրերը ճշտվում են։ Միջազգայնորեն սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումը արգելված է, երբ դրանք կարող են վնասել քաղաքացիական բնակչությանը, դրանց կիրառությունը տարբեր դեպքերով սահմանափակված է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |