Իսպանիան օգնություն կուղարկի ՀՀ՝ Արցախից տեղահանված մոտ 600 ընտանիքի համար

Իսպանիան օգնություն կուղարկի ՀՀ՝ Արցախից տեղահանված մոտ 600 ընտանիքի համար

PanARMENIAN.Net - Իսպանիայի Զարգացման միջազգային գործակալությունը (AECID) օգնություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված արցախցի մոտ 600 ընտանիքի։

Առավել խոցելի խմբերին կհատկացվի սննդամթերքով 2100 փաթեթ և հիգիենայի պարագաների 9000 հավաքածու, ասվում է AECID հաղորդագրության մեջ, գրում է Lavanguardia.com-ը։

Այս հումանիտար նախաձեռնության նպատակն է ապահովել Երևան տեղափոխված անձանց սննդային անվտանգությունը և հիգիենայի միջոցների հասանելիությունը, ինչպես նաև պաշտպանությունը Covid-19-ից։ Օգնությունը կիրացվի տեղի «Հայ առաջադեմ երիտասարդություն» (APY ) կազմակերպության հետ համատեղ՝ իսպանական ֆինանսավորմամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը 400,000 եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանը։ Այդ մասին հայտարարել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---