Իրանի ԱԳ փոխնախարարը ԼՂ հարցով հանդիպել է թուրք պաշտոնակցին

Իրանի ԱԳ փոխնախարարը ԼՂ հարցով հանդիպել է թուրք պաշտոնակցին

PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական պլանը ներկայացնելու համար մեկնել է Անկարա, հանդիպել թուրք պաշտոնակցին՝ Սեդաթ Օնարին։

«Անկարայում մենք Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ բաց ու օգտակար քննարկում ունեցանք: Իրանը և Թուրքիան երկու հիմնական դերակատարներ են, որոնք անհերքելի դեր ունեն տարածաշրջանի խաղաղության և կայունության հարցում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արաքչին։

Ավելի վաղ նա ասել էր, որ Թեհրանի խաղաղության ծրագիրը հիմնվում է «տարածաշրջանային երկրների, այդ թվումё Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցության վրա»։

Հոկտեմբերի 29-ին Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը Երևանում հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, իսկ հոկտեմբերի 30-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արաքչին կարգավորման իրանական պլանը ներկայացրել է նաև Ադրբեջանում ու ՌԴ-ում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ընթերցեք նաև․ ԼՂ կարգավորման իրանական պլանը՝ պարզ բառերով

 Ուշագրավ
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել