Մահացել է օսկարակիր դերասան Շոն Քոններին

Մահացել է օսկարակիր դերասան Շոն Քոններին

PanARMENIAN.Net - 90 տարեկանում մահացել է շոտլանդացի օսկարակիր դերասան Շոն Քոններին, փոխանցում է ՌԲԿ-ն։

Քոններին մահացել է հոկտեմբերի 31-ի գիշերը՝ Բահամյան կղզներում։

Նա հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան, սակայն խաղացել է 70-ից ավելի ֆիլմում։ Նրա մասնակցությամբ ֆիլմերից են «Ռոբին Հուդը գողերի արքայազն», «Հավերժ ադամանդներ», «Մարնի» և այլն։

Շոն Քոններին ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում:

Քոններին «Օսկար» մրցանակ ունի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում` 1988 թվականին «Անձեռմխելիները» ֆիլմում խաղացած դերի համար։ Նա 3 անգամ «Ոսկե գլոբուսի» է արժանացել, երկու անգամ՝ BAFTA-ի։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---