ՊԲ-ն Ստեփանակերտում հերթական ԱԹՍ-ն է խոցել![]() 31 հոկտեմբերի 2020 - 22:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ի ուշ երեկոյան պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը Ստեփանակերտի երկնքում ոչնչացրել են հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ադրբեջանական կողմն Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ակտիվորեն կիրառում է ԱԹՍ-ներ, դրանք հիմնականում թուրքական ու իսրայելական արտադրության են։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան Ըատ նրա, Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը Աճուրդը կկայանա մարտի 5-ին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |