Նիդերլանդցի պատգամավորը ԼՂ դեմ ագրեսիայի հարցով ԵՄ արձագանքը համեմատել է Նավալնու թունավորման հետ

Նիդերլանդցի պատգամավորը ԼՂ դեմ ագրեսիայի հարցով ԵՄ արձագանքը համեմատել է Նավալնու թունավորման հետ

PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ջոել Ֆորդևինդը հայտարարել է, որ Եվրամիությունը պատշաճ չի արձագանքում Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական և Սիրիայից ուղարկվող վարձկան ահաբեկիչների ագրեսիային։ Նա ԵՄ անգործությունը համեմատել է ռուս քաղգործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորման հարցով կառույցի արձագանքի հետ։

Նա թվիթերյան իր էջում հարցնում է, թե ինչու նպատակային սանկցիաներ չկիրառել կամ ԼՂ-ի օդային տարածքը չսահմանել ոչ թռիչքային գոտի։

«Քանի զոհ պետք է պահանջվի», - հարցնում է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նշել է նաև, որ բան չունի ավելացնելու Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանը
Գլխատված անձի անունը հայտնի է, նրա ազգանունը ճշտվում է
Ռուդենկոն հայտնել է, որ ԼՂ հարցով հաղորդակցությունն իրականացվում է փորձագիտական մակարդակով ու ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով
Оպերատիվ մարտավարական իրադրությունն ամբողջությամբ ՊԲ վերահսկողության ներքո է