Ձերբակալվել է լիոնցի քահանայի վրա հարձակման կասկածյալը

Ձերբակալվել է լիոնցի քահանայի վրա հարձակման կասկածյալը

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Լիոնում հունական ուղղափառ եկեղեցու մոտ կատարված հրաձգության կասկածյալը ձերբակալվել է։ Լիոնի դատախազ Նիկոլյա Ժաքեի խոսքով ՝ բերման է ենթարկվել մի մարդ, որը համապատասխանում է վկաների նկարագրություններին։

Ձերբակալման պահին տղամարդը զենք չի ունեցել իր հետ, ուսումնասիրվում է նրա հնարավոր կապը հանցագործության հետ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական RFI ռադիոկայանը։

Հոկտեմբերի 31-ին անհայտ տղամարդը եկեղեցու մոտ կրակ է բացել, 2 տեղից վիրավորվել է քահանան, նրա վիճակը ծանր է։ Հանցագործը փախչել է դեպքի վայրից։ Հարուցվել է քրգործ` սպանության փորձի հոդվածով, հակաահաբեկչական դատախազությունն այս փուլում ներգրավված չէ հետաքննությանը։

Հոկտեմբերի 29-ին ՖրանսիայիՆիսի Աստվածամոր բազիլիկ եկեղեցումահաբեկչություն էր եղել, հանցագործը սպանել էր երեք մարդու, այդ թվում մեկ կին գլխատվել էր։

Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հարաբերությունները մուսուլմանների հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրանքով սրվել են։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---