ՊՆ․ Հակառակորդը կրկին սպիտակ ֆոսֆոր է կիրառել, գիտենք՝ որ այլ ուղղությամբ են փորձելու գործողություն իրականացնել, պատրաստ ենք

ՊՆ․ Հակառակորդը կրկին սպիտակ ֆոսֆոր է կիրառել, գիտենք՝ որ այլ ուղղությամբ են փորձելու գործողություն իրականացնել, պատրաստ ենք

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ի առավոտից կրկին թշնամու զորքերն ու ահաբեկիչները շարունակել են մարտերը, դրանք շարունակվում են նաև ուշ երեկոյի դրությամբ, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրել է, որ հակառակորդը նոյեմբերի 1-ին շարունակել է կիրառել սպիտակ ֆոսֆոր տարբեր ուղղություններով։

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերը ֆոսֆորային զինամթերքով կրակել էր Արցախի անտառների վրա։ Միջազգայնորեն սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումը արգելված է, երբ դրանք կարող են վնասել քաղաքացիական բնակչությանը, դրանց կիրառությունը տարբեր դեպքերով սահմանափակված է։

Հովհաննիսյանը հայտնել է, թե հայկական կողմը գիտի, որ ադրբեջանցիները փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրակնացնելու և պատրաստ է դրան։

Հովհաննիսյան խոսքով՝ Ադրբեջանի կողմից վարձկաններով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են այն մասին, որ «այդ երկրի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, հիմնական հույսը մնացել են վարձկաններ»։

ՊՆ ներկայացուցիչը նշել է նաև, որ վարձկանների մասով ադրբեջանական կողմին նոր անակնկալներ են սպասվում։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությանը՝ Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմը շատ լավ հասկանում է, թե ինչ դեր ունեն այդ երկրների ռազմական ներկայացուցչների փոխադարձ այցերը։

«Ադրբեջանի զինված ուժեր ինչ-որ առումով գոյություն չունեն։ Դեռ 2020-ի հուլիսյան խայտառակ գործողություններից հետո, Թուրքիան անցավ գործի՝ իր ձեռքը վերցնելով Ադրբեջանի զինուժի կառավարումը»,-նշել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---