Ֆիննախը վերանայել է 2020-ի տնտեսական աճի անկումը՝ 2.6%-ից մինչև 6.8%

Ֆիննախը վերանայել է 2020-ի տնտեսական աճի անկումը՝ 2.6%-ից մինչև  6.8%

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը վերանայել է 2020-ի համար տնտեսական աճի անկման վերաբերյալ կանխատեսումը՝ 2.6%-ից մինչև 6.8%։ Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ։

Ըստ նախարարի՝ 2020-ի պետբյուջեով համախառն ներքին արդյունքը նախատեսվում էր 7 տրիլիոն 95 մլրդ դրամի սահմանում, սակայն հոկտեմբերին ակնկալվող կանխատեսումը նվազեցվեց մինչև 6 տրիլիոն 170 մլրդ դրամ։

Ջանջուղազյանը նշել է, որ կառավարությունը փորձել է այնպիսի ծրագիր մշակել, որը հնարավորություն կտա արագ վերականգնում ունենալ և ապահովել դրա համար անհրաժեշտ հատկացումների մակարդակը։

Նախարարը նշել է նաև, որ պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ համեմատ 2020-ին կկազմի 65%, իսկ 2021-ին կնվազի մինչև 63.2%։

2021-ի համար կանխատեսվում է 4.6% աճ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---