Համահայկական հիմնադրամի կեղծ կայքը փակ է․ Կեղծողները ֆիշինգային հարձակման էին ենթարկել

Համահայկական հիմնադրամի կեղծ կայքը փակ է․ Կեղծողները ֆիշինգային հարձակման էին ենթարկել

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի նմանությամբ ու ընդամենը մեկ տառի տարբերությամբ բացված կայքն արդեն փակվել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նոյեմբերի 2-ին անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնել էին, որ ստեղծվել է հիմնադրամի կեղծ կայքը:

«Կեղծարարները կիրառել են ֆիշինգային հարձակման ժամանակ օգտագործվող հնարքներից մեկը, երբ կայքի հասցեում սիմվոլային տարբերությամբ խաբում են մարդկանց»,-հայտնել էին գործակալությունից։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հորդորել էին հատկապես պատերազմական իրավիճակում, որևէ կայքում անձնական, բանկային և այլ տվյալներ լրացնելիս զգոն լինել և առնվազն ստուգել ու համոզվել, որ տառային ու սիմվոլային տարբերություններ չկան կայքի հասցեում։

Գործակալությունից հորդորում էին նաև կասկածի դեպքում կապի այլընտրանքային տարբերակով ճշտել՝ արդյոք այն կազմակերպության կամ մարմնի կայքն է, որին պատրաստվում եք տվյալներ տրամադրել, և, եթե կասկածնեը չեն փարատվում, ապա ձեռնպահ մնալ որևէ տվյալ լրացնելուց։

Գործակալությունից նաև ֆիշինգից պաշտպանվելու ուղեցույց են տրամադրել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---