Today`s Zaman. ԱՄՆ-ի հայկական համայնքն արդեն սկսել է աշխատել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի միջեւ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկվող թեմաների թվում էր նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել թուրք վարչապետը: Այն դեպքում, երբ ոչ Էրդողանը, ոչ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չեն հիշատակել այն մասին, թե քննարկել են Աֆղանստանի հարցը Օբամայի հետ հեռախոսազրույցում, Սպիտակ տան վարչակազմը չի հիշատակել Հայոց ցեղասպանության քննարկման մասին: Այդպիսով, տեղի ունեցած բանակցությունների մասին հաղորդագրություններում նշվել են կողմերից յուրաքանչյուրի գերակայությունները:



Դիտորդներն Անկարայում հայտարարում են, որ այն բանի հավանականությունը, որ Թուրքիան կարող է վճռական գտնվել եւ զորքեր չգործուղել Աֆղանստան այն պատճառով, որ ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում, Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործման հավանականությունը մեծ է: Ինչպես գրում է թուրքական Today`s Zaman-ը, ԱՄՆ-ի հայ համայնքն արդեն սկսել է ճնշում գործադրել կոնգրեսականների վրա` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը քվեարկության դնելու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---