4․6 մլրդ դրամ՝ պաշտպանության ոլորտում գիտատեխնիկական աշխատանքներին

4․6 մլրդ դրամ՝ պաշտպանության ոլորտում գիտատեխնիկական աշխատանքներին

PanARMENIAN.Net - 2021 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն պաշտպանության ոլորտում գիտական-գիտատեխնիկական նպատակային բյուջեին մոտ 4․6 մլրդ դրամ՝ համարյա $9․5 մլն է հատկացվելու։

2020 թվականի բյուջեով նշված նպատակով հատկացվել էր 3․85 մլրդ դրամ` մոտ $8 մլն։

Վերջին տարիներին պաշտպանության ոլորտում հետազոտությունների համար ծախսերը ՀՀ-ում անընդհատ աճում են։ 2017 թվականին ընդունված՝ 2018 թվականի բյուջեով այդ նպատակին ուղղվող գումարներն աճել էին 1․65 մլրդ դրամից մինչև 2․45 մլրդ ($3.4 մլն-ից 5 մլն), իսկ 2019 ու 2020 թվականին ոլորտին համապատասխանաբար մոտ 2․9 և 3․8 մլրդ դրամ է հատկացվել։

Մինչև 2017 թվականն ընդունված բյուջեներով, 2008-2017 տասնամյակում, ոլորտին տարեկան հատկացումները տատանվում էին $2․5-ից 3․5 մլն միջակայքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---