Մարտունին և Մարտակերտը հրթիռակոծվել են «Գրադից» և «Սմերչից»

Մարտունին և Մարտակերտը հրթիռակոծվել են «Գրադից» և «Սմերչից»

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ի գիշերը և ամսի 2-ին օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Իրավիճակը հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ անհանգիստ է, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Գրադի» և «Սմերչի» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:

Տուժածներ չկան:

Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է:

Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում Արցախի ռազմաճակատում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: Բանակի ստորաբաժանումները խոցել են թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---