Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթել է Էստոնիայի հավաքականին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտզալի հավաքականն ավարտեց իր ելույթները 2010թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի շրջանակներում: Խմբային փուլի վերջին խաղում հայկական հավաքականը հաղթեց Էստոնիայի հավաքականին 8:5 հաշվով եւ, հավաքելով 4 միավոր, զբաղեցրեց երրորդ տեղը B խմբում` զիջելով երկրորդ տեղը Բուլղարիայի հավաքականին` գնդակների ավելի վատ տարբերության պատճառով: Աղյուսակը եզրափակում է էստոնական հավաքականը, որը ոչ մի միավոր չի հավաքել երեք խաղերում: Առաջին տեղը խմբում գրավել է Լատվիան, որը հաղթել է խմբային փուլերի բոլոր խաղերում: Այդպիսով, 2010թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի մասնակիցներից ընտրական փուլի ուղեգրեր են ստացել` A խմբից-Ղազախստանը, B խմբից` Լատվիան, C խմբից` Հունաստանը, D խմբից` ֆինլանդիան: Ընտրական փուլի ուղեգրեր են ստացել նաեւ Վրաստանի ու Չերնոգորիայի հավաքականները, որոնք ցույց են տվել երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերի թվում լավագույն արդյունքները:



2010թ. հունվարի 18-30 Հունգարիայում կայանալիք 2010թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերը տեղի կունենան Բուդապեշտի «Լասլո Պապ Արենայում» (8500 հանդիսատես) եւ Դեբրեցենի «Ֆենիքս Արենայում» (6000): Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---