Կադրեր՝ Արցախում սիրիացի ահաբեկչի ձերբակալությունից

Կադրեր՝ Արցախում սիրիացի ահաբեկչի ձերբակալությունից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին համացանցում կադրեր են հրապարակվել Արցախի դեմ կռվող սիրիացի ահաբեկչի ձերբակալությունից։

Հրապարակված կադրերում երևում է, որ ահաբեկիչը վնասվածք ունի, հայ զինծառայողները փորձում են ճշտել՝ ինչ լեզվով է նա խոսում, հասկանում է արդյոք անգլերեն կամ ռուսերեն։

Ավելի վաղ համացանցում հայ ռազմագերիների մասնակցությամբ մի քանի տեսանյութ են հրապարակել ադրբեջանցիները․ նրանք հիմնականում բռնություն են կիրառել ռազմագերիների հանդեպ, խոշտանգել ու ծաղրել հայ զինծառայողներին։ Որոշ հոլովակներում հայ ռազմագերիների դիեր են երևում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---