Ֆրանսիան կարգելի է իր տարածքում «Գորշ գայլերի» գործունեությունը

Ֆրանսիան կարգելի է իր տարածքում «Գորշ գայլերի» գործունեությունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի տարածքում կարգելվի «Գորշ գայլեր» թուրքական ուլտրա-ազգայնական շարժման գործունեությունը։ Սա, ըստ France 24-ի, հաջորդել է Լիոնում հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելուն։

Որոշման մասին հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը:

Նոյեմբերի 1-ին թուրքերը Լիոնում պղծել էին Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանը, դրա վրա գրել կազմակերպության անունը։ Իսկ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում որս էին հայտարարել հայերի նկատմամբ, վնասել նրանց։

Բացի այդ, Լիոնի ՀՀ գլխավոր հյուպատոսության պատին հակահայկական գրառում էր արվել, որում հիշեցվում է Հայոց ցեղասպանությունը և «Գորշ գայլերի»` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավատարիմ լինելը։

«Բոզկուրտ» կամ «Գորշ գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպություն է: Ստեղծված է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ երբեմն նույնականացվում է։ Այլ տարբերակների համաձայն, 1948-ին գնդապետ Ալպարսլան Թյուրքեշի կողմից ստեղծված անկախ կազմակերպություն է:

Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և դրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։ 1981-ին Հռոմում Մեհմեթ Ալի Աղջան փորձել է սպանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---