ՊՆ․ Լայնածավալ հարձակման մի քանի փորձ է եղել, Արցախի հյուսիս-արևմուտքում թշնամին ջախջախվել է

ՊՆ․ Լայնածավալ հարձակման մի քանի փորձ է եղել, Արցախի հյուսիս-արևմուտքում թշնամին ջախջախվել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ի ամբողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիս-արևմտյան սահամանագոտու ամբողջ երկայնքով Ադրբեջանը լայնածավալ հարձակման մի քանի փորձ է ձեռնարկել, դրանք տապալվել են, որոշ ստորաբաժանումներ ծուղակում են մնացել ու հրետանային կրակով ջախջախվել, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրել է, որ վաղ առավոտյան Մարտակերտի, Մարտունու ու հարավային ուղղություններով հարձակումներ են ձեռնարկել, դրանք իրենց սաստկությամբ տարբերվել են նախորդ օրերինից։ Չնայած դրան՝ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ մարտական գործողությունների թափը նվազել է՝ պատերազմի առաջին օրվա համեմատ։

Ըստ Հովհաննիսյանի՝ բոլոր ուղղություններում հակառակորդը տապավել է, որոշ տեղերում հայկական կողմին հաջողվել է դիրքային փոփոխությունների հասնել, Մարտունիից հարավ Ճարտարի ուղղությամբ մեկ-երկու հակառակորդն է գրավել։

«Ադրբեջանի ցամաքային զորքերի, հատկապես՝ հետևակային, զրահատանկային ներուժը բավականին լուրջ կորուստներ է կրել. որպես խմբավորում ու զորատեսակ, կարծես, միասնական գոյություն էլ չունի, դրա համար հաճախ նրանք այս գործողությոնները վստահում են վարձկաններին, ահաբեկիչներին»,-ասել է Հովհաննիսյանը՝ պատասխանելով տեղային մարտերի մասին հարցին։

Անդրադառնալով գերիների փոխանակման հարցին՝ Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմն այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տանում, սակայն ադրբեջանական կողմից այդ ցանկությունը չկա։ Նա հայտարարել է, որ հայկական դիրքերի դիմաց տասնյակներով սպանված ադրբեջանցիներ, վարձկաններ կան, որոնց մարմինների հարցով Ադրբեջանը չի անհանգստանում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---