ՈւԵՖԱ-ն կհետաքննի ադրբեջանական ակումբի պաշտոնյայի հայատյաց գրառումները 3 նոյեմբերի 2020 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) հայտարարել է, որ հետաքննություն է սկսում ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի աշխատակցի գրառումների վերաբերյալ, որոնցում խոսվում է բոլոր հայերին սպանելու անհրաժեշտության մասին։ Կառույցն իր կանոնադրության համաձայն էթիկայի և կարգապահության հարցերով տեսուչ է նշանակել, որը զբաղվելու է այս հարցով։ Ակումբի հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովն արդարացրել էր հայերի ցեղադպանությունը՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին, ծերերին: «Մենք պետք է սպանենք նրանց առանց տարբերակման, առանց ափսոսանքի և կարեկցանքի»,- գրել էր նա և ավելի ուշ հեռացրել գրառումը։ Դրանից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ էր արել բացառել ադրբեջանական ակումբի մասնակցությունը եվրոպական մրցաշարերին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |