«Գանձասար-Կապանը» խնդրել է ժամանակավոր ակումբի ֆինանսավորումն ուղղել բանակին

«Գանձասար-Կապանը» խնդրել է ժամանակավոր ակումբի ֆինանսավորումն ուղղել բանակին

PanARMENIAN.Net - «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը բաց նամակ է գրել «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին՝ խնդրելով դադարեցնել ակումբի ֆինանսավորումը և այդ գումարն ուղղել բանակին և Արցախից տարհանված հայրենակիցների կարիքներին։

ԶՊՄԿ-ն երկար տարիներ է, ինչ ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորն է։

Ակումբից հայտարարել են, որ պատերազմն ու համավարակը երկրում ստեղծել են ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ և իրենք որոշել են ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---