ՌԴ ԱԳՆ․ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին խոսել դեռ վաղ է

ՌԴ ԱԳՆ․ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին խոսել դեռ վաղ է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով հաղորդակցությունն իրականացվում է փորձագիտական մակարդակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռուդենկոն, փոխանցում է EAD-ը։

«Այժմ մեզ մոտ փորձագիտական մակարդակով բանակցային գործընթաց է, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Մեկ այլ բանի մասին խոսել հիմա, երևի, վաղ է»,- ասել է նա։

Փոխնախարարի խոսքով՝ ՌԴ-ի համար ելակետայինն այն է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Ըստ նրա` ԼՂ հակամարտության լուծումը պետք է համապարփակ լինի՝ ներառելով «շահագրգիռ բոլոր կողմերի շահերը»։

Հոկտեմբերի 1-ին և 2-ին ՌԴ նախագահը ԼՂ հարցը հեռախոսով քննարկել էր նախ ՀՀ, ապա Ադբեջանի ղեկավարների հետ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր
ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը