Մեսխեթցի թուրքերը կարող են երկակի քաղաքացիություն ստանալ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը թուրք-ախըսկաներին (մեսխեթցի թուրքերը ) երկակի քաղաքացիության իրավունք հատկացնելու մասին որոշում է ընդունել: Այդ մասին հաղորդել է Աշխարհի թուրք-ախըսկաների միության նախագահ, Ղազախստանում թուրք-ախըսկաների Ազգային կենտրոնի ղեկավար Զիյաադին Իսմիհանօղլուն:



Նրա խոսքով, երկակի քաղաքացիության իրավունքը կարող է հատկացվել «Թուրքական քաղաքացիության մասին» օրենքին համապատասխան, ներկայացրած փաստաթղթերի ստուգումից հետո` վեց ամսվա ընթացքում, հաղորդում է Trend News ադրբեջանական գործակալությունը:



1944թ. թուրք-ախըսկաները բռնի ուժով Վրաստանի իրենց տարածքներից տեղահանվեցին Ղազախստան, Ղրղզստան եւ Ուզբեկստան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---