ՌԴ ԱԳՆ․ Մեր կողմից ավելի քան անտեղի է ԼՂ-ում հարկադրանքի, ճնշման ուղիների կիրառումը

ՌԴ ԱԳՆ․ Մեր կողմից ավելի քան անտեղի է ԼՂ-ում հարկադրանքի, ճնշման ուղիների կիրառումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պատերազմող Ադրբեջանի ու ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ի կողմից ճնշումներն ավելի քան տեղին չեն լինի։

«Կոմերսանտին» հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է հարցին, թե արդյոք կողմերին խաղաղություն պարտադրելու միջոց չկա և կարող է ՌԴ-ն իրեն թույլ տալ «տարածաշրջանում խնդիր լուծելու անկարողություն»։

«Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն Ադրբեջանի ու Հայաստանի հետ կապված է ընդհանուր պատմությամբ, մշակույթով տնտեսական ու հումանիտար առաջադեմ կապերով, մեր կողմից հարկադրանքի, ճնշման ուղիների կիրառումն ավելի քան տեղին չէր լինի»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովը հայտնել է, որ իրենք չեն կարող անտարբեր լինել այն փաստի հանդեպ, որ ՌԴ-ի համար երկու բարեկամ ժողովրդի միջև պատերազմ է ծագել մի հարցի շուրջ, որը, իրենց համոզմամբ, վաղուց պետք է լուծված լիներ քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով։

Նա նշել է, որ Ռուսաստանը, որպես հիմնական միջնորդ, խնդիր ունի օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին դուրս գալու թեժ փուլից ու հակամարտության լուծման խաղաղ ճանապարհ գտնելու։ Լավորվի խոսքով՝ իրենք այդ ուղղությամբ աշխատում են բոլոր մակարդակներով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ընթերցեք նաև․ Լավրով․ ԼՂ հակամարտության գոտում մոտ 2000 վարձկան կա

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---