ՊՆ․ Մարտունուց հարավ գրոհել են ու հետ շպրտվել, որոշ տեղերում բնագծեր ենք փոխել

ՊՆ․ Մարտունուց հարավ գրոհել են ու հետ շպրտվել, որոշ տեղերում բնագծեր ենք փոխել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը վարձկանների ու ավազակախմբերի հետ շարունակել են զինված գործողությունները, հարավային ուղղությամբ մի շարք գյուղերում շարունակվել են նաև դիվերսիոն հարձակումները, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ մարտերը շատ սաստիկ ու ծանր չեն եղել, շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս նույնիսկ բնագծերի փոփոխություն է արվում։

«Վաղ առավոտյան Մարտունուց հարավ զրահատեխնիկայի, օդուժի աջակցությամբ փորձել են հարձակում կատարել, հետ են շպրտվել, այդ ուղղությամբ ամբողջ օրը հրետանային կրակով շարունակել ենք թշնամու ոչնչացումը»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը։

Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանի ցամաքային զորքերը լուրջ կորուստներ ունեն, հետևակի ու զրահատեխնիկայի մասով այլևս գոյութույն չունի, և այժմ տարբեր տեղերից մնացորդներ են հավաքում ու փորձում հարձակվել։

Անդրադառնալով Հայաստանի հարավային Դավիթ Բեկ գյուղում իրավիճակին՝ Հովհաննիսյանը հայտնել է, որ այս պահին համեմատաբար հանգիստ է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---