Երեւանում բողոքի ցույց կկայանա Ջավախքի հայ ակտիվիստների ձերբակալությունների դեմ

PanARMENIAN.Net - «Միտք» վերլուծական կենտրոնի, «Երկիր» հայրենադարձության եւ յուրացման հասարակական կազմակերպությունների Միության, «Ջավախք» հայրենակցական միության եւ Հայաստանի 20 ՀԿ նախաձեռնությամբ փետրվարի 25-ին Հայաստանում Վրաստանի դեսպանության շենքի դիմաց կկայանա բողոքի ցույց: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Էդուարդ Աբրամյանը: «Ցույցի ընթացքում մենք վրացական իշխանություններից կպահանջենք ազատ արձակել Սամցխե-Ջավախեթիում ձերբակալված հայ ակտիվիստներին: Նրանք ձերբակալվել են զուտ քաղաքական դրդապատճառներով: Այդ ակտիվիստները Ջավախեթիում հայտնի են իրենց հայամետ գործունեությամբ»,- նկատել է Աբրամյանը: Ցույցի մասնակիցներն իրենց բողոքը կարտահայտեն Սամցխե-Ջավախեթիի հայ ակտիվստների ձերբակալությունների առիթով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---