ՀՀ-ում կորոնավիրուսի 2374 նոր դեպք է գրանցվել և 41 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 2374 նոր դեպք է գրանցվել և 41 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել էեն 97,150-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2374-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 41 դեպք կա, 35-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1448 դեպք կա, այլ պատճառով՝ 389:

Ապաքինվել է ևս 1212 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 58,811 է, փաստացի բուժվողներինը՝ 36,502-ը։

Մեկ օրում թեստավորվել է 4565 մարդ։ Ընդհանուր առմամբ 418,080 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---