Ֆիննախը չի բացառում 2021-ի պետբյուջեի նախագծի վերանայումը 4 նոյեմբերի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը չի բացառում 2021-ի պետական բյուջեի նախագծի վերանայման հնարավորությունը։ Այդ մասին նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։ Ըստ նրա՝ պետբյուջեի նախագիծը կազմվել է մինչև սեպտեմբերի կեսը և հաշվի է առնվել միայն մեկ արտաքին սպառնալիք՝ կորոնավիրուսը։ Այն ժամանակ դեռ ռազմական դրություն չկար, ինչն իր շտկումներն է բերել, գրում է ԱՌԿԱ-ն։ Նա նշել է, որ 2020-ին ԱԺ-ն երկու անգամ վերանայել է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ «Հենց հիմա վերանայել բյուջեն չենք կարող, քանի որ անորոշության աստիճանը, հատկապես պաշտպանական ոլորտում, շատ բարձր է մնում։ Հետևաբար, մենք չենք կարող հիմա շտկումներ կատարել»,- ասել է Ջանջուղազյանը։ Բացի այդ, նա հավելել է, որ դեռևս պարզ չեն շտկումների ուղղությունները՝ անհրաժեշտ կլինի ռեսուրսները գեներացնել պաշտպանական ոլորտի, թե պանդեմիայի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման համար։ Նա նշել է, որ պետբյուջեի ծախսերի մոտ 70%-ն օրենքով նախատեսված պարտավորություններն են, մոտ 15%-ը՝ օրենսդրական ծախսերն են, 10%-ը՝ միջազգային պարտավորությունները, և միայն 5%-ի մասով կարող են փոփոխություններ արվել։ «Քանի դեռ անորոշությունները շատ մեծ են, դեռ չենք կարող խոսել ծախսերի փոփոխման մասին, հատկապես՝ պաշտպանության ոլորտում»,- ասել է Ջանջուղազյանը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ նույնիսկ նման անորոշ վիճակում, անգամ պետբյուջեի վերանայման դեպքում, անհրաժեշտ է առավելագույնն անել՝ պահպանելու ծախսային մասը, ինչը հնարավարություն կտա վերականգնել տնտեսական աճը, հակառակ դեպքում խնդիրները կարող են ավելի խորանալ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |