23 փետրվարի 2009 - 17:11 AMT
Վրաստանի ԱԳՆ ղեկավարից հետո Հայաստան է ժամանում վրացական խորհրդարանի խոսնակը
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Բակրաձեն փետրվարի 24-ին երկօրյա այցով ժամանում է Հայաստան: Այցի ընթացքում Դավիդ Բակրաձեն կհանդիպի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Փետրվարի 24-ին Վրաստանի խորհրդարանի խոսնակի գլխավորությամբ վրացական պատվիրակությունը կմասնակցի Հայաստանի ԱԺ նիստին: Պատվիրակության անդամները պսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

Նշենք, որ անցյալ շաբաթ Հայաստանում պաշտոնական այցով գտնվում էր Գրիգոլ Վաշաձեն: