Ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Շվեյցարիայում բարձր է մնում

Ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Շվեյցարիայում բարձր է մնում

PanARMENIAN.Net - Ահաբեկչական սպառնալիքը Շվեյցարիայում շարունակում է բարձր մնալ, հայտարարել է Դաշնային հետախուզական ծառայության ներկայացուցիչ Իզաբել Գրաբերը:

Նոյեմբերի 3-ին Ցյուրիխում 2 անձ է ձերբակալվել Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Նրանցից մեկը 18 տարեկան է, մյուսը՝ 24։

Նա հավելել է, սակայն, որ հետախուզությունը տվյալներ չունի պատրաստվող հարձակումների մասին։

«Վիեննայում և Նիսում տեղի ունեցած հարձակումները հաստատում են Դաշնային հետախուզական ծառայության տվյալները։ Ահաբեկչական սպառնալիքը երկրում բարձր է մնում»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա՝ հետախուզությունը նշում է, որ առաջիկայում երկրում կարող են բռնության առանձին ակտեր լինել ծայրահեղականների կամ հոգեպես անհավասարակշիռ մարդկանց կողմից։

Գրաբերը հիշեցրել է, որ ահաբեկչական սպառնալիքը բարձր է մնում Շվեյցարիայում 2015-ից ի վեր։

Նոյեմբերի 3-ին Ավստրիայի մայրաքաղաքում մի քանի վայրում ահաբեկչական հարձակումներ են եղել, 3 զոհ կաու մոտ 15 վիրավոր։ Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր է, մյուսներն իսլամիստներ են, նրանք բոլորը լավ զինված են։Ավտրիայի ներքին գործերի նախարարությունից հորդորել են Վիեննայի բնակիչներին տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Photo. AP
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---