ՈւեՖԱ-ն մինչև հետաքննության ավարտն արգելել է «Ղարաբաղ» ակումբի խոսնակի ֆուտբոլային գործունեությունը

ՈւեՖԱ-ն մինչև հետաքննության ավարտն արգելել է «Ղարաբաղ» ակումբի խոսնակի ֆուտբոլային գործունեությունը

PanARMENIAN.Net - Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) ժամանակավորապես արգելել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Նուրլան Իբրահիմովին սպորտաձևի ոլորտում ցանկացած գործունեություն իրականացնել։

Reuters-ի փոխանցմամբ՝ արգելքը գործում է մինչև կառույցի նշանակած էթիկայի և կարգապահության հարցերով տեսուչի կողմից հետաքննության ավարտը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՈւԵՖԱ-ն կհետաքննի ադրբեջանական ակումբի պաշտոնյայի հայատյաց գրառումները։ Այդ նպատակով հատուկ տեսուչ էր նշանակվել։

Իբրահիմովն արդարացրել էր հայերի ցեղասպանությունը՝ նշելով, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին, ծերերին:

«Մենք պետք է սպանենք նրանց առանց տարբերակման, առանց ափսոսանքի և կարեկցանքի»,- գրել էր նա և ավելի ուշ հեռացրել գրառումը։

Դրանից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ էր արել բացառել ադրբեջանական ակումբի մասնակցությունը եվրոպական մրցաշարերին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---